Գլխավոր Ավելին
Ընդհանուր թերապիա
Ընդհանուր թերապիա

Կլինիկայի ղեկավար` Զինաիդա.Տ.Ջնդոյան, բ.գ.դ. պրոֆեսոր

Թերապիայի կլինիկան հիմնադրվել է 2018 թ.-ին: Այն հանդիսանում է ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա, Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա),  Ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա)  ամբիոնների ուսումնական բազա ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների համար: Կլինիկայի բժիշկները զբաղվում են գիտական գործունեությամբ, պարբերաբար անցնում են  վերապատրաստումներ, մասնակցում են սեմինարների և կոնֆերանսների Հայաստանում և արտերկրում, կիրառում են հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներ:

Թերապիայի կլինիկան իրականացնում է թերապևտիկ լայնածավալ խորհրդատվություն և բուժում հետևյալ հիվանդությունների ժամանակ`

  • Շնչառական համակարգի հիվանդություններ
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ
  • Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ
  • Հեպատոբիլիար համակարգի հիվանդություններ
  • Միզարտադրական համակարգի հիվանդություններ
  • Հենաշարժիչ համակարգի հիվանդություններ